Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղի արդյունավետության տվյալները դեռևս ամփոփված չեն, ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց

Մայիս 27,2020 17:00

Հիդրօքսիքլորոքվինի կիրառման վերաբերյալ

Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) ընդգրկված է բազմաթիվ երկրների COVID-19 բուժման ուղեցույցներում՝ Իսպանիա, Իտալիա, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Ռուսաստանի Դաշնություն, և ավելի քան 26 կլինիկական հետազոտություն է ընթանում ամբողջ աշխարհում։ Հիդրօքսիքլորոքվինի կիրառման 70 տարվա փորձը, այդ թվում ռևմատոլոգիայի ոլորտում, վկայում է, որ պրեպարատը ցուցաբերել է լավ անվտանգության պրոֆիլ։

Հայաստանում բուժման ուղեցույցի համաձայն՝ հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին, այդ թվում ծանր դեպքերում։ Այն չի նշանակվում ասիմպտոմատիկ կամ թեթև ընթացքի դեպքում (առանց շնչառության խանգարման) և տնային պայմաններում մշտադիտարկվող պացիենտներին։ Հիդրօքսիքլորոքվինը (Plaquenil) կիրառվում է միայն հիվանդանոցային պայմաններում, եթե չկան հակացուցումներ։

Բուժումը սկսելուց առաջ և ամեն օր կատարվում է էլեկտրասրտագրություն։ Հատուկ մշտադիտարկում է իրականացվում շաքարային դիաբետով պացիենտների նկատմամբ՝ գլյուկոզայի որոշում ամեն օր։ Վերահսկվում է կենսաքիմիական (ներառյալ կալիում հիպոկալեմիայի պարագայում) հետազոտությունը` ըստ ուղեկցող հիվանդության։ Ըստ գործող ուղեցույցի՝ ստուգվում է դեղի փոխազդեցությունը: Նաև դեղը զգուշությամբ է նշանակվում երիկամային անբավարարության դեպքում․ որոշումը կայացվում է կոնսիլիումի արդյունքում։

Կորոնավիրուսային հիվանդության բուժման ողջ ընթացքում գրանցվել է մեկ առիթմիայի դեպք, պրեպարատն անմիջապես դադարեցվել է։ Դեղի արդյունավետության տվյալները COVID-19-ի բուժման առումով դեռևս ամփոփված չեն, սակայն ըստ նախնական տվյալների՝ զգալի մասի մոտ նկատվում է դրական շարժընթաց:

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031