2021թ.-ի հունվարի 1-ից սկսած՝ 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական կանոնավոր/ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ընկերությունները պարտավոր են իրականացնել ուղեւորների՝ դժբախտ պատահարներից ապահովագրում թվային տախոգրաֆ սարքի միջոցով: Սա սահմանում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որը հեղինակել են ԲՀԿ պատգամավորները:
ԱԺ նիստում այսօր օրինագծի զեկուցող, ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը նախ տեղեկացրեց, որ ուղեւորափոխադրողները պարտավորված կլինեն ձեռք բերել այդ սարքերը, իսկ նոր արտադրության փոխադրամիջոցներում դրանք հիմնականում առկա են լինում:
«Տախոգրաֆը սարք է, որն արձանագրում է տրանսպորտային միջոցի արագությունը, վարորդների աշխատանքային ռեժիմը եւ հանգիստը, թույլ է տալիս հետաքրքիր տվյալներ պահպանել, ինչը հետագայում անվտանգության լուրջ խնդիրներ լուծելուն է նպաստում: Այն թույլատրում է վերահսկել տվյալ տրանսպորտային միջոցի արագության գերազանցումը, ամրագրում է երթուղու պատմությունը: Լուրջ տախոգրաֆները նաեւ անսարքություններն են ֆիքսում: Համոզված ենք, որ տախոգրաֆների ներդրմամբ՝ անվտանգության խնդիր ենք դնում»,-նշեց պատգամավորը:
Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է անցնի երկրորդ ընթերցումը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ