Լրահոս
Օրվա լրահոսը

«Առցանց առեւտրի դեպքում կտրվեն առցանց ՀԴՄ կտրոններ». օրինագիծը՝ ԱԺ-ում

Մայիս 27,2020 16:15

ԱԺ նիստում այսօր քննարկվում էր «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած՝ ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Համաձայն օրենքի կարգավորման, առցանց առեւտրի դեպքում տրվելու է ոչ թե թղթե ՀԴՄ կտրոն, այլ առցանց կտրոն:

«Գործարարը տվյալները ներմուծելու է համակարգ, որը դիտարկելու է ՊԵԿ-ը ու ավտոմատ կերպով գործարարին հետ է ուղարկելու էլեկտրոնային կտրոնը»,-նշեց Գեւորգ Պապոյանը:

Նա հույս հայտնեց, որ ապագայում թղթով աշխատող ՀԴՄ-ներն ամբողջությամբ կփոխարինվեն առցանց ՀԴՄ-ներով: Պատգամավորն այս օրինագիծը հեղափոխական է որակում. «Սա բիզնեսին օրինական գործելու եւ խախտումներ չանելու հնարավորություն է տալիս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031