Մայիսի 26-ին մի խումբ մարդիկ փորձել են «Պահանջում ենք պատերազմ Ղարաբաղում» կարգախոսով ցույց անցկացնել Բաքվում՝ խորհրդարանի շենքի մոտ: Ինչպես հաղորդում է Turan ադրբեջանական գործակալությունը, ցույցի մասնակիցները խորհրդարանին մեղադրել են երկրի շահերը չպաշտպանելու համար:
«Հայերը Շուշին մայրաքաղաք են հռչակում, իսկ մեր խորհրդարանի 99 պատգամավորները համաձայնություն են տալիս Իրանից կամրջի կառուցմանը… այդ պատճառով մենք բողոքի ցույց ենք անցկացնում»,-ասել է ցույցի մասնակիցներից մեկը:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանական ուժեր, ցրել են բողոքի ցույցը և ձերբակալել են մասնակիցներին: Նրանց թվում է եղել նաև «Մուսավաթ» կուսակցության անդամ Իլգար Մահմուդը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ