Հայաստանի հոգեբուժական հաստատություններում մասնագետների կարիք կա: Այս մասին այսօր ԱԺ նիստում հոգեբուժական ծառայության բարելավմանն առնչվող օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը: «Միջին եւ կրտսեր բուժանձնակազմի կարիք էլ կա: Միայն հոգեբույժներ չէ, որ անհրաժեշտ են: Այս աշխատանքը գրավիչ դարձնելու համար վերանայել ենք նրանց վարձատրությունն ու աշխատանքային պայմանները: Ունենք որոշակի դրական տեղաշարժ, բայց շատ անելիք կա, որպեսզի երիտասարդ բժիշկները շահագրգռված լինեն դիմել հոգեբուժության կլինիկական օրդինատուրա, եւ որպեսզի հետագա սերնդի համար փոխարինողներ ունենանք»,-նշեց Ավանեսյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ