Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության փոխնախարարը՝ Փաշինյանին. «Ոչ, հարգելի դատարան»

Մայիս 27,2020 13:40

«Ասենք, մարդը 10 մլն դոլարի վարկ է վերցրել, սկսել է շինարարությունը, մեկ էլ կողքի տաղավարի սեփականատերը, որի տարեկան շրջանառությունը 500 հազար դրամ է, դատի է տալիս եւ դատավարությունը 5 տարի տեւում է: Այդ ընթացքում շինարարությունը կասեցվում է, վարկառուն վարկն է սպասարկում առանց եկամուտ ստանալու: Վերջում դատարանը որոշում է, որ տաղավարի սեփականատիրոջ հայցն անհիմն է: Այդ 10 մլն դոլար վարկ վերցնողի վնասը որեւէ մեկը փոխհատուցո՞ւմ է»,-այսօր կառավարության նիստում արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանին հարցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ռաֆիկ Գրիգորյանը շփոթվեց ՝ պատասխանելով՝ «Ոչ, պարոն դատարան»: Սա առաջացրեց վարչապետի եւ կառավարության անդամների բուռն ծիծաղը:

Վարչապետի հարցն այն մասին էր, որ ներկայումս գործող օրենսդրությամբ, ցանկացած բողոքի կամ վարչական հայցի հիման վրա շինարարությունը կարող է, օրինակ՝ 5 տարի կասեցվել, եւ ըստ վարչապետ Փաշինյանի, եթե վերջում պարզվի, որ շինարարը ճիշտ էր, բողոքն էլ՝ անհիմն, ապա պարզ չէ՝ ով է փոխհատուցելու շինարարության սեփականատիրոջ վնասները: Փոխնախարարը նշեց, որ ոչ ոք էլ չի փոխհատուցում վնասները:

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ այն նախագիծը, որով սահմանվեց՝ անկախ բողոքի առկայությունից շինարարությունը ավտոմատ չի կասեցվում, այլ կասեցվում է համապատասխան հիմքերի առկայության դեպքում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031