Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե կա ախտորոշված 7 հազար դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր. Վարչապետը պարզաբանում է՝ ինչու է դիմակ կրելը պարտադիր

Մայիս 27,2020 13:15

Երկրում կան հազարավոր վարակակիրներ, որոնք նույնիսկ իրենք չգիտեն, որ վարակակիր են: Հնարավոր է, որ այս դահլիճում էլ կան վարակակիրներ, բայց դրա մասին չիմանան: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա պարզաբանեց թե ինչու են նախկինում ասել այլ բան, հիմա ասում, որ դիմակ կրելը պարտադիր է: Փաշինյանը այդ պարտադրանքը բացատրեց վարակակիրների թվի ավելացմամբ:

«Սովորաբար բացահայտվում է դեպքերի միայն մի մասը, մոտավորապես կեսը: Հետեւաբար, եթե կա ախտորոշված 7 հազար դեպք, նշանակում է՝ կա 14 հազար վարակակիր: Այդ 14 հազարի 90 տոկոսը չգիտի, որ ինքը վարակված է: Դրա համար է, որ դիմակ կրելը պետք է լինի դե ֆակտո պարտադիր: Եթե դե ֆակտո պարտադիր լինելու մեր ուղերձը չընդունվի, մենք հաջորդ քայլով նաեւ դե յուրե պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում: Այսինքն՝ պարտադիր կդարձնենք, որ եթե մարդը մեն մենակ նստած է զբոսայգում եւ 10 կմ շառավղով ոչ մի ուրիշ մարդ չկա, մենք պարտադիր կդարձնենք դիմակ կրելը: Այսինքն՝ եթե կա առանց դիմակի մարդ, նա պետք է տուգանվի»:

Փաշինյանի խոսքով, եթե քաղաքացիները չպահպանեն պարետատան սահմանած կանոնները, ստիպված են լինելու դիմակ կրելը ամենուրեք դարձնել պարտադիր. «Մենք դիմակի կրումը պարտադիր կդարձնենք ամեն տեղ, առանց բացառության, անգամ տան մեջ: Սա, իհարկե, չափազանցություն է, բայց կարող ենք որոշում կայացնել, որ հենց մարդը տնից դուրս եկավ առանց դիմակ՝ կտուգանվի»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031