Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց. ես հրաժարվում եմ իմ ցուցմունքից». Էդգար Սողոմոնյան

Մայիս 27,2020 13:06

«Ես չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց ինչ-որ տեղ»,- ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նիստին հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամների դեմ ցուցմունք տված խմբավորման անդամ Էդգար Սողոմոնյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայիսի 27-ի ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների դեմ ցուցմունք տված Էդգար Սողոմոնյանը:

Նա հրաժարվեց իր տված ցուցմունքից ու հայտարարեց. «Կարող եմ ասել այն մասին, որ նշանակվել է իմ գրավոր ցուցմունքի հետ կապված, որ ես տեսել եմ, թե Արմեն Բիլյանը կրակել է ինչ-որ տեղ. դա իմ բառերից չէ: Իմ տեսադաշտը փակ է եղել, ես նրան կրակելուց չեմ տեսել, ոչ տեսել եմ զենքով: Այդ ժամանակ ես ոչ մեկին չեմ ճանաչել, ունեցել եմ տեսողության խնդիր: Այդ ամենը իմ բառերից չէ, շարադրել են այնպես, ինչպես քննչականում են ուզել: Իրենց մտքերով շարադրվել է և բերել գրել են իմ անունից: Ի զորու չեմ եղել այդ պահին ինչ-որ բանի համար կոնֆլիկտի մեջ մտնել նրանց հետ: Ես ոչ մեկին չեմ տեսել կրակելուց, Արմեն Բիլյանին չեմ տեսել կրակելուց»:

Էդգար Սողոմոնյանն ասաց, որ իրենից ցանկացել են ցուցմունք կորզել ու վստահեցրեց. «Ես իրականում ոչ ծառայել եմ, ոչ զենքից գաղափար ունեմ, ոչ էլ կարող եմ նկարագրել նման մի բան. դրանք իմ բառերից չեն: Ես այդքան գաղափար չունեմ: Թող ինձնով ոչինչ առաջ չտանեն: Ես հրաժարվում եմ այդ բոլոր ցուցմունքներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031