Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի հրամանագրերով պարգևատրվել են

Մայիս 27,2020 12:44

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Ա. ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Դատական իշխանությունում երկարամյա արդյունավետ գործունեության և իրավագիտության զարգացման ոլորտում ունեցած ակնառու հաջողությունների համար Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Սլավիկ Անդիջանի ԹՈՐՈՍՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:

2020-05-26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Լ. ՄՆՈՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Լենդրուշի ՄՆՈՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով:

2020-05-26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Իրավագիտության ոլորտում և դատական իշխանության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել`

Լիլիթ Զելիմի ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

Արմեն Էդուարդի ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր:

2020-05-26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ս. Մ. ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Երգարվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար երգահան Սերգեյ Մկրտիչի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:

2020-05-20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Ս. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Վլադիմիր Սերգեյի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2020-05-20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Տ. Ռ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար թիվ 13516 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Տիգրան Ռուբենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ պարգևատրել Մարտական ծառայության մեդալով:

2020-05-22

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Վ. ԱՍԼԱՆՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ
ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի և «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջնորդությունը.
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Վլադիմիրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհել քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

2020-05-26

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Վ. Է. ԼԵՈՆՈՎԻՉԻՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Բնապահպանության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկ» հիմնարկի տնօրեն Վիտալի Էդմոնդի ԼԵՈՆՈՎԻՉԻՆ պարգևատրել Երախտագիտության մեդալով:

2020-05-20

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031