Փարիզը կշարունակի աջակցել արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին: Այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված ուղերձում հանրապետության օրվա կապակցությամբ, հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը:
«Մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կաշխատենք վճռականորեն և անկողմնակալ՝ ղարաբաղյան հակամարտության համաձայնեցված, արդար և ամուր կարգավորման համար»,-ասվում է ուղերձում:
Մակրոնը նաև հիշատակել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև համագործակցությունը, որը դրսևորվում է տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ