Մայիսի 27-ին շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան): Նիստին տեղի ունեցավ վիճաբանություն-երկխոսություն նախագահող դատավորի և ամբաստանյալ Արմեն Բիլյանի միջև դիմակ կրելու թեմայով:
Արմեն Բիլյանը համառորեն չէ ցանկանում դիմակ կրել: Դատավորը զգուշացրեց՝ դիմակ ենք հագնում. դատական նիստի կարգը սահմանում է նախագահող դատավորը, կա պարետի պահանջ փակ տարածքներում դիմել կրելու մասին ու հայտարարեց. «Եթե չեք հագնում, դատական սանկցիաներ ենք կիրառելու, ընդհուպ մինչև դատական նիստերի դահլիճից հեռացում: Բիլյա′ն, դիմակ հագեք, թե չէ կանցնեմ դատական սանկցիաների»:
Արմեն Բիլյանը հակադարձեց. «Դիմակը կրում են, որ ենթադրյալ վարակակիր լինելու պայմաններում չվարակեն դիմացիններին: Իմ շփման շրջանակները պարզ են, որ որևէ մեկը, եթե վարակված եղած լիներ, հայտնի կլիներ»:
Դատավորն ասաց. «Իսկ դուք ինչո՞վ եք երաշխավորված, որ դուք վարակակիր չեք»: Արմեն Բիլյանը պատասխանեց. «Ես չէի կարող առանց վարակակրի հետ շփվելու դառնալ վարակակիր»:
Կարդացեք նաև
Ի վերջո, երկար երկխոսությունից հետո Սմբատ Բիլյանը դրեց դիմակը:
Իսկ Պավել Մանուկյանը հայտարարեց. «Կապիկություն որոշում են ընդունել»:
Նա ստացավ նկատողություն նախագահող դատավորի կողմից:
Այսօրվա նիստի ընթացքում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդգար Սողոմոնյանի հարցաքննությունը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ