Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին մեծապես «հաջողվել» է թշնամանալ բոլորի հետ, բացառությամբ իր փոքր «թիմի». «Փաստ»

Մայիս 27,2020 11:44

Այս օրերին շատ է խոսվում իշխանությունների վարկանիշի նվազման մասին։

Խնդիրն այն է, որ քաղաքացիները բազմաթիվ ակնկալիքներ ունեին Փաշինյանի իշխանությունից, ինչն իրականություն չի դարձել։

Երկու տարի շարունակ իշխանությունները տարփողում են «տնտեսական հեղափոխության» մասին լոզունգը, սակայն տնտեսության մեջ ոչ միայն թռիչքաձև, այլև ընդհանրապես, զարգացում չկա։ Ընդ որում, խոսքը նախակորոնավիրուսային շրջանի մասին է:

Իսկ ահա այս օրերին կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանը հայտնվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի եզրին։ Ելնելով ընթացիկ զարգացումներից՝ պարզ է դառնում, որ այսպիսի իրավիճակը երկար է տևելու։

Իսկ իշխանություններին ամենից շատ մտահոգում է սեփական վարկանիշի կորուստը, և հանրության շրջանում իրենց վստահության մակարդակը պահելու համար նրանք առաջնորդվում են «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևով՝ փորձելով իրենց քաղաքականությունը ներկայացնել ավելի ժողովրդահաճո, քան մյուս քաղաքական ուժերինը, ու հասարակությունը շերտավորել յուրայինների ու… թշնամիների։

Թեպետ, եթե անկեղծ լինենք, ապա այդ տրամաբանությամբ «յուրային» էլ չի մնացել, քանզի Փաշինյանին մեծապես «հաջողվել» է թշնամանալ բոլորի հետ, բացառությամբ իր փոքր «թիմի»:

Եվ հետաքրքրականն այն է, որ իշխանությունները քաղաքական դաշտում այնպես են դիրքավորվում, կարծես թե իրենցից ավելի նախընտրելի այլընտրանք գոյություն չունի։

Ու սրա համար նրանք սևացնում են ընդդիմադիր քաղաքական ուժերին ու հանրությանը սպառնում, որ եթե իրենք գնան իշխանությունից, ապա կգան նախկինները։

Իշխանությունների այս տակտիկան կարճ ժամանակահատված որոշ չափով աշխատել է, բայց երկարաժամկետ կտրվածքով չի կարող աշխատել, ինչի վկայությունն է վերջիններիս նկատմամբ հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031