Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլին նվազում է նկատվել միայն ԱԱՀ-ի եւ մաքսատուրքերի գծով. «Ժողովուրդ»

Մայիս 27,2020 11:37

Մայիսի 20-ի դրությամբ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը կազմել են 542.8 մլրդ դրամ, որը կազմում է 2020թ. առաջին կիսամյակի հաստատված ցուցանիշի 70.5 տոկոսը։ Իսկ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս են 0.7 տոկոսով կամ շուրջ 3.8 մլրդ դրամով, սակայն 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշին գերազանցում են 35.8 տոկոսով կամ 143.1 մլրդ դրամով։

2020թ.ի ապրիլին, մարտի համեմատ, 35.4 տոկոսով ավել հարկային եկամուտներ եւ պետական տուրք է մուտքագրվել բյուջե, այդ թվում՝ ավելացել է ինչպես եկամտային հարկը՝ 9,9%, այնպես էլ ակցիզային հարկը` 75.2%, շրջանառության հարկը, արտոնագրային հարկը, բնապահպանական հարկը եւ բնօգտագործման վճարը ու սոցիալական վճարները։ Նվազում է նկատվել միայն ԱԱՀ-ի եւ մաքսատուրքերի գծով, ինչն էլ պայմանավորված է առեւտրային գործառնությունների սահմանափակումներով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031