«Իհարկե, կան նաեւ խնդիրներ: Ցավոք, քաղաքացիներից հաճախ ենք բողոքներ ստանում, որ իրավապահ համակարգն արդյունավետ չի աշխատում: Դրա ցավալի օրինակներից է օրերս տեղի ունեցածը»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը:
«Դեկտեմբերին հարձակում էր տեղի ունեցել երկու երիտասարդ կնոջ վրա՝ հենց ազգային ժողովի հարեւանությամբ, եւ նրանցից մեկն իմ օգնականն է: Հարուցված գործն օրերս կարճվել է: Առերեսումը մի քանի անգամ չի կայացել, որովհետեւ մեղադրյալը չի ներկայացել: Չգիտես ում որոշմամբ, գործը կարճվել է: Հետամուտ ենք լինելու, թե ինչ հիմքերով է նման որոշում կայացվել»,-նշեց պատգամավորը:
Միքայել Զոլյանը համոզմունք հայտնեց, որ առաջիկայում ոստիկանությունում սպասվելիք բարեփոխումներն ուղղված են նաեւ նման դեպքերը բացառելուն. «Սրա արդյունքում մեր քաղաքացիներն իրենց պաշտպանված են զգալու»:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է «Ոստիկանության մասին օրենքում» փոփոխությունների օրինագիծը, որով ՃՈ-ի փոխարեն ստեղծելու են պարեկային ծառայություն եւ օպերատիվ կենտրոն:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ