ԱԺ այսօրվա նիստի սկզբում, երբ քվեարկվում էին օրինագծերը, «Իմ քայլի» պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավոր Կարինե Պողոսյանի ծննդյան օրն է. «Հավանաբար մոռացել ենք, եկեք շնորհավորենք»:
Արարատ Միրզոյանը եւ պատգամավորները ծափերով շնորհավորեցին Կարինե Պողոսյանին, ապա կարճ ժամանակ անց ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը նիստերի դահլիճում անակնկալ մատուցեց՝ վարդերի մի փունջ նվիրելով տիկին Պողոսյանին:
Արարատ Միրզոյանը, դիմելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին, կատակեց. «Էս կարո՞ղ է էն վարդերն են, որ դու էիր նվիրել»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ վերջերս Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճում կարմիր վարդերի փունջ էր նվիրել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին՝ նրա ծննդյան առթիվ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ