Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաստանը ստանում է 15 % զեղչ, Հայաստանը՝ մերժում. «Գազպրոմը» կիջեցնի Վրաստանին մատակարարվող գազի գինը. «Ժամանակ»

Մայիս 27,2020 11:01

Վրաստանը հայտարարել է գազի գնի նվազման վերաբերյալ «Գազպրոմ»-ի հետ պայմանավորվածության մասին: Ըստ այդ հայտարարության, «Գազպրոմը» 15 տոկոսով կիջեցնի Վրաստանին մատակարարվող գազի գինը: Վրաստանի համար գազի գնի իջեցումը, անշուշտ, բավականին սառը ցնցուղի է նման Հայաստանի համար գազի գինն իջեցնելուց Ռուսաստանի հրաժարման ֆոնին: Վրաստանը, որ գրեթե հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ, ստանում է 15 տոկոս զեղչ, իսկ Հայաստանը, որ ռազմավարական դաշնակից է, ստանում է մերժում և մի քանի անգամ թանկ գին, քան, օրինակ, Եվրոպայում:

Վրաստանի համար Ռուսաստանն արդեն վաղուց գազի հիմնական մատակարար չէ: Հիմնական մատակարարը Ադրբեջանն է, իսկ «Գազպրոմը»՝ գոնե մինչ այժմ ընդամենը 5-10 տոկոս: Եվ ահա այդ հանգամանքը անկասկած ստիպում է Ռուսաստանին Վրաստանի հետ քննարկել գազի գնի նվազեցման հարց:

Հայաստանը պետք է հնարավորինս ինտենսիվացնի աշխատանքը այլընտրանքային հնարավորության ուղղությամբ՝ այդպիսով ստեղծելով ռուսական ուղղությամբ բանակցության և քննարկումների ամուր հող:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հաարազատ մորից ավելի հաճախ մռուփին ստանում է այն որդին՚որը մոր փեշից կախված է՚իսկ մայրը ամենալավ բա ները պահում է այն որդու համար՚ով հեռու է ապրում եւ հաճախ չի այցելում նրան։աստված էլ փեշից կախվածներին՝մեզ չի սիրում

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031