Խարբերդի Ամառանոցներ թաղամասի 2-րդ փողոցում ապրող մի երեխա՝ յոթնամյա Ա.-ն, հոր եւ տատի կողմից պարբերաբար ենթարկվում է բռնությունների, որպես պատիժ՝ նրան քնեցնում են բետոնե հատակին. այս մասին ահազանգ է հնչեցրել «Երազանքի ճանապարհով» հասարակական կազմակերպությունը՝ ներկայացելով երկու տեսանյութ:
Առաջին տեսանյութում երեւում են հակահիգիենիկ պայմանները, որոնցում ապրում է ընտանիքը, երեխան ցույց է տալիս հատակի այն հատվածը, որ իր «անկողինն է»՝ մի քրքրված, փոշոտ ծածկոց ու երկու կեղտակուր բարձ բետոնե հատակին: Սենյակի մյուս անկյունում երեւում է մի ուրիշ մահճակալ, որի վրա շորեր են կիտված. ՀԿ-ի ներկայացուցիչների խոսքից պարզ է դառնում, որ երեխան կարող էր քնել այդ մահճակալին, սակայն «դաստիարակչական նպատակներով» նրան քնեցրել են չոր հատակին: Պայմանները դիտարկելու եւ օժանդակություն հատկացնելու նպատակով այս ընտանիքին այցելած ՀԿ-ի ներկայացուցիչների խիստ, երբեմն էլ՝ անթույլատրելի զգացական քննադատությանը, անեծքներով համեմված արտահայտություններին երեխայի մայրը, ում գրկում մոտ երեք տարեկան երեխա կա, հակադարձում է դանդաղ, դժվարությամբ. այցելուները նշում են՝ նա կրկին ալկոհոլի ազդեցության տակ է: Սենյակի հատակին աղտոտ տոպրակներ են, դրանց մեջ երեւում են խառնիխուռն լցված շորեր, հատակին թափթփված են շորեր ու կոշիկներ, փոքրիկ սեղանի վրա՝ լի կեղտոտ սպասք:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում երեկ Հերմինե Անդրյանն ասաց, որ տեսանյութում ներկայացված խնդիրները միայն մի փոքր մասն են այն ամենի, որ առկա են այս ընտանիքում:
Բռնությունն ու հարբեցողությունն ընտանիքի առօրյան են, երեխան զրկված է դպրոց գնալու հնարավորությունից:
Մեր տեղեկություններով՝ երեխան տեղափոխվել է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: