Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի ընդունած դեղամիջոցի` հիդրօքսիքլորոքինի փորձերը դադարեցվել են. «Ամերիկայի ձայն»

Մայիս 26,2020 23:45

«Ամերիկայի ձայն». Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դադարեցրել է մալարիայի դեմ դեղամիջոցի՝  հիդրօքսիքլորոքինի փորձարկումը COVID-19 հիվանդների վրա ՝ ելնելով անվտանգության նկատառումներից, երկուշաբթի օրը ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրիեսեսը:

Դեղամիջոցը մատնանշվում էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և այլոց կողմից որպես կորոնավիրուսի դեմ բուժող կամ վարակը կանխող հնարավոր միջոց: Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին նախագահ Թրամփը հայտարարեց նաև, որ ընդունել է այս դեղամիջոցը վիրուսի դեմ կանխարգելիչ նպատակով:

ԱՀԿ-ն նախկինում խորհուրդ էր տվել օգտագործել այն կորոնավիրուսի վարակի բուժման կամ կանխարգելման համար, սակայն նշել, որ դա պետք է անել բացառապես հիվանդանոցային պայմաններում, քանի որ դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել հատկապես սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար:

Փորձերը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է մի շարք տվյալների հետազոտումից հետո, սակայն ԱՀԿ-ն հայտնում է, որ վիրուսը բուժող դեղամիջոցի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են այսպես կոչված «Համերաշխության փորձեր» միջազգային նախաձեռնության շրջանակի ներքո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031