Իտալացի տենոր Անդրեա Բոչելլին, որը վարակվել էր կորոնավիրուսով և այժմ ապաքինվել է, պլազմա է հանձնել` բժշկական հետազոտությունների համար, հաղորդում է ANSA գործակալությունը:
61-ամյա երգչի մոտ կորոնավիրուս հայտնաբերվել էր մարտի 10-ին: Բոչելլին ասել է, որ վարակված լինելու մասին չի հայտարարել, որպեսզի «անհարկի չանհանգստացնի» իր երկրպագուներին։ Բացի այդ երգչի մոտ հիվանդությունն ընթացել է առանց ախտանիշի: Տեղեկատվության համաձայն` կորոնավիրուսով հիվանդացել է նաև Բոչելլիի կինը և երկու երեխաները:
Այժմ, երբ երգիչը հաղթահարել է վիրուսը, արյան պլազմա է նվիրաբերել՝ բժշկական հետազոտությունների համար:
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ