Լրահոս
Օրվա լրահոսը

Սաֆարովի գործով ՄԻԵԴ վճիռն լրջագույն առավելություններ կարող է տալ ՀՀ արտաքին քաղաքականությանը. Արմեն Աշոտյան

Մայիս 26,2020 22:45

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սաֆարովի գործով ՄԻԵԴ այսօրվա վճիռն իրականում լրջագույն առավելություններ կարող է տալ Հայաստանի արտաքին քաղաքականությանը՝ Արցախյան հարցի համատեքստում։

Այս վճռի մի շարք դրույթներ պետք է դառնան երկրի կռվաններից մեկը՝ խորհրդարանական դիվանագիտությունից մինչեւ գործադիր իշխանություն։

Ադրբեջանի շուրջ պետք է շարունակաբար սեղմել դիվանագիտական օղակը՝ նոր նախաձեռնություններով եւ հարցադրումներով։ Սա պետք է անել խելացի եւ կանոնակարգված ձեւով։

Ուստի ԱԳՆ-ն պարտավոր է վճռի վերջնական տեքստը ստանալուց հետո փակ աշխատանքային քննարկում նախաձեռնել՝ հրավիրելով Գուրգեն Մարգարյանի շահերի պաշտպաններին (կեցցե՜ն իրենք), առաջատար միջազգայնագետներին եւ իրավաբաններին, խորհրդարանական ներկայացուցիչներին, մշակելու համար միասնական, համակարգված եւ հիմնավոր ռազմավարություն այս հարցով։

Որպես իսկական հայ սպա, լուսահոգի Գուրգեն Մարգարյանն անգամ իր ողբերգական մահից հետո շարունակում է ծառայել Հայրենիքին։ Վառ պահեք իր հիշատակը եւ չմսխեք այն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031