Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազպրոմը» 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը

Մայիս 26,2020 19:11

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան հայտարարել է, որ «Գազպրոմ» ընկերության հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա ռուսական գազի գինը վրացական կողմի համար կնվազի մոտ 15%-ով:

«Հաշվի առնելով մրցակցությունը և այն, որ աշխարհում անկում են ապրում  նավթամթերքի գները, այժմյան վերանայումը, որը կատարվում է  «Գազպրոմի» հետ գործող պայմանագրում, ծառայում է գնի նվազեցմանը: Հաշվի առնելով կոմերցիոն գաղտնիքները՝ ես հստակ թիվ չեմ նշի, բայց կասեմ, որ գինը կնվազի մոտավորապես 15%-ով:

Այսօր այդ շուկան մրցունակ է, և կոմերցիոն մասում գները նվազեցնում է նաև  SOCAR-ը, իսկ «Գազպրոմը» հետևում է այդ միտմանը: Անհրաժեշտության դեպքում կողմերի հետ  կքննարկենք գների ավելի շատ նվազեցման հարցը, ինչը կախված կլինի շուկայի կոնյունկտուրայից»,-ասել է նախարարը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031