Հարգելի պարոն Փաշինյան
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի և մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի անհագուրդ ծարավը դեռ չի կտրվել՝ նրանց միջնորդությամբ դիմակավորված անձինք դեռևս շարունակում են Քաջարանը, այսօր նաև Կապանը պահել աքցանի մեջ։ Չենք բացառում, որ նրանց կողմից ստահոդ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են փոխանցվում կառավարությանը։
Չի կարելի պարբերաբար խաթարել Սյունիքի երբեմնի անդորրը, բայց սյունեցին՝ քաջարանցին անկոտրում է և նա կարող է իր բարի կամքը ցույց տալ՝ ինչքան էլ Հունան Պողոսյանը և Նարեկ Բաբայանը փորձեն ապակայունացնել իրավիճակը։
Վերջին ոչ իրավաչափ ձերբակալությունների դեմ ուղղված բողոքի ակցիան ապացուցեց, որ սյունեցին՝ քաջարանցին արդարության կողմնակիցն է և դեմ է ցանկացած բռնության, իսկ մարզպետը իր խոսքում սլաքները փորձում էր տանել, այլ տեղ՝ իբր սա հակահեղափոխություն է։
Կարդացեք նաև
Պարոն վարչապետ. սյունեցին անկոտրում է, հպարտ է, աշխատող է, արարող և արդարության կողմնակիցն է։ Նույնիսկ բնությունը մեզ հետ չկանգնեցրեց մեր արդար պահանջից, եւ մայիսի 24֊ի հորդառատ անձրևը միանգամից դադարեց՝ համոզված լինելով մեր արդարացիության մեջ։
Հարգարժան պարոն Փաշինյան. մեկ անգամ եւս շեշտենք, որ միտումնավոր մարզային իշխանությունները Ձեզ են փոխանցում ապատեղեկատվություն՝ փորձելով մարզում պահպանել անառողջ իրավիճակը։
Լսեք մեր ձայնը, պարոն Փաշինյան, մենք հավատում ենք հեղափոխության արժեքներին, նոր Հայաստանում կյանքի փոփոխություններին ու այնպես արեք, որ հպարտ սյունեցին չկորցնի հավատը։
Հարգանքներով
Սիմոնյան Վազգեն, Սվետա Մարգարյան,Ալբերտ Աթայան,Փարամազյան Անդրանիկ, Գասպարյան Գրետա, Հակոբյան Վարդան, Գևորգյան Սոֆյա, Արզումանյան Մհեր