ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղադրելով ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ելույթի վերնագրի լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գորգիսյանը պատասխանեց, որ ցավոք, նախարարը, եթե ուզում է ինչ-որ բանի արձագանքել, պետք է ժամանակ տրամադրի ու ծանոթանա նյութին ամբողջությամբ. «Ինձ զարմացնում է, որ համավարակի պայմաններում նախարարն ունի այդքան ժամանակ, որ ֆեյսբուքում դատարկաբանությանը մոտ գրառումներ անի»:
Ըստ Գորգիսյանի, կառավարությունն ինքն է իր անլուրջ վերաբերմունքով քաղաքացիների մոտ այսպիսի անլուրջ մոտեցում ձեւավորել համավարակի մասին ու այդ անլրջությունը սերմանելուց հետո, երբ փորձում են լրջացնել, քաղաքացիների մոտ հարցեր են առաջանում:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ