Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այս օրերին ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առումով կլսենք շատ տարբեր տեսակետներ, այդ թվում՝ իրարամերժ». Մակունց

Մայիս 26,2020 17:28

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր, որ սահմանադրական հանրաքվեն չեն կարող չեղարկել, այն պետք է ուղարկեն ՍԴ, ՍԴ-ն ճանաչի հակասահմանադրական, ԱԺ տիրույթում այդ հարցը չեն կարող լուծել: Այս առնչությամբ մեր հարցին ի պատասխան՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Ես վստահ եմ, որ մենք այս օրերին ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման առումով կլսենք շատ տարբեր տեսակետներ, այդ թվում՝ իրարամերժ: Նկատի չունեմ այս պահին կոնկրետ Դավիթ Հարությունյանին, չեմ բացառում, որ մենք կլսենք տեսակետներ, որոնք հակասում են նույն մարդկանց՝ նախկինում արած հայտարարություններին»:

Մակունցն ասաց, որ մեծ պատասխանատվություն ունեն չվտանգել որեւէ մեկի առողջությունն ու կյանքը, ինչ վերաբերում է ՍԴ ճգնաժամի հանգուցալուծմանը, պետք է նախ սպասել Վենետիկի հանձնաժողովի արձագանքին, որից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումը:

Հարցրեցինք՝ ճի՞շտ են այն դիտարկումները, որ դուք հաշվարկել էիք ու գիտեիք, որ հանրաքվեն ձախողելու եք, դրա համար նորից այդ հարցը տեղափոխեցիք ԱԺ տիրույթ, որովհետեւ նման տեսակետներ են հնչում՝ Մակունցը պատասխանեց. «Տեղին չեն նման հայտարարությունները, հատկապես այն պարագայում, որ մենք լայն քարոզարշավ անցկացնելու մտադրություն ունեինք, ունեինք նաեւ նախնական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ: Ամենը պայմանավորված է այս պահին բացառապես կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031