Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարն ԱԺ ամբիոնի մոտ հուզվեց. «Հիմա հարազատիս հուղարկավորությունն է, որին չեմ կարող մասնակցել»

Մայիս 26,2020 17:14

«Այս պահին տեղի է ունենում շատ հարազատ մարդու հուղարկավորությունը, որին մասնակցելու հնարավորություն չունեմ՝ համավարակի պատճառով: Դրա անտեսանելի շղթայով կապված ենք բոլորս: Կվարակվեմ, թե ոչ, չգիտեմ, ու չգիտեմ, թե այդ շղթայի վերջում ինչպիսի լուսավոր մարդ է կանգնած եւ արդյոք նա կհաղթահարի՞ այն, թե ոչ»,-ԱԺ ամբիոնից այսօր օրինագծերից մեկի զեկուցման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Լիլյա Շուշանյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրելու հետ կապված այսօր բանավեճ եղավ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ:

Շուշանյանը դողացող ձայնով ու հուզվելով շարունակեց դիմել ազգային ժողովին. «Խնդրում եմ, որ բոլորս հերոսանանք՝ ոչ թե ինքնազոհությամբ կամ պատվաստանյութի սպասելով, այլ համազգային հոգատարությամբ՝ անգամ նրանց հանդեպ, ում երբեւէ չեք ճանաչել, որովհետեւ այդ շղթան նրանց էլ կարող է տանել: Մեկ շաբաթ առաջ ինձ համար առաջնահերթ բոլոր բժիշկներն էին հերոսներ, իսկ հիմա հերոսներ են այն քաղաքացիները, որոնք բժիշկների համար գործ չեն ավելացնում: Խնդրում եմ հերոսանալ»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031