«Այն հանգամանքը, որ բանը հասել է ծայրահեղ միջոցների, այն պատճառով է, որ կառավարությունն ի սկզբանե լուրջ չէր վերաբերվում սրան: Առողջապահության նախարարն ասում էր, որ մի կրեք դիմակ: Ասում եք՝ ապացուցված է, որ դիմակը կանխարգելում է, մինչդեռ դիմակի տուփի վրա գրված է՝ չի պաշտպանում Covid-19-ից, հասկանո՞ւմ եք»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում դիմակ կրելու հետ կապված այսօր բանավեճ եղավ իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է Գորգիսյանի ասածին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ