Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը շարունակում էր պնդել, թե գործել է օրենքի շրջանակներում. «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի տնօրենի դեմ հայցը կքննվի դատարանում

Մայիս 26,2020 16:35

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված 11 աշխատակիցների՝ դատական հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, նախագահող դատավոր՝ Ս.Հովսեփյան:

Գրադարանի նախկին աշխատակիցներ Անահիտ Հրաչի Խաչատրյանի, Գայանե Խաչիկի Ղալաչյանի, Լենա Աշոտի Սարգսյանի, Մագթաղ Արամայիսի Հովհաննիսյանի, Օֆելյան Գևորգի Սարիբեկյանի , Ռուզաննա Հովսեփի Բոյաջյանի, Սենուրա Յուրիկի Ներսիսյանի, Սոնյա Սերգեյի Խանամիրյանի, Աննա Երջանիկի Խալաթյանի, Սոֆիկ Սարիբեկի Դիլանյանի և  Վարդուհի Միքայելի Մարգարյանի ներկայացուցիչ՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը ընդդեմ «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի ներկայացրած հայցադիմումով պահանջում է անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանները, հայցվորներին վերականգնել նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար նրանց միջին աշխատավարձը։ Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին  են տրամադրվել ապրիլի 22-ին, վարույթ ընդունելու մասին որոշում է կայացվել ապրիլի 28-ին։

Հիշեցնենք, որ «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի աշխատակիցները ամիսներ շարունակ բարձրաստիճան պաշտոնատար անձանց և մամուլի միջոցներին դիմելով ու ահազանգելով, բողոքի ակցիաներ կազմակերպելով պայքարում էին իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, պահանջում էին, որպեսզի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարգավորեն խնդիրը,  սակայն ապարդյուն, նորանշանակ տնօրեն Անուշ Գալստյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցներում շարունակում էր պնդել, թե գործել է օրենքի շրջանակներում։ Աշխատակիցներն էլ պնդում էին, թե տնօրենն է օրենքի խախտմամբ, առանց նախապես զգուշացնելու իրենց աշխատանքից ազատելու մասին հրամաններ արձակել։

Ի վերջո  գրադարանային աղմկոտ թնջուկը հասավ դատարան։

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031