Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ նաև կառավարությունում սպասվող փոփոխություններին։
Նա առանձնացրեց Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և դպրոցաշինության նախարարությունը. «Ռազմահայրենասիրություն տերմինը, բառը առաջին անգամ ենք օգտագործում կառավարության կառուցվածքում։ Եվ սա պատահական չէ։ Ռազմահայրենասիրությունը, բանակ-հասարակություն կապը լինելու է մեր կառավարության գլխավոր ուղղություններից մեկը։ Ցանկացած տնտեսական հաջողություն, սոցիալական ծրագրեր գրոշի արժեք չունեն, եթե երկրում ընդհանուր համերաշխությունը բացակայում է։ Եթե երկրում մեր գլխավոր մարտահրավերը ստորադասվում է, իսկ դա արցախյան խնդիրն է։ Այդ բոլորի հաջողության գրավականը ռազմահայրենասիրությունն է։ Իհարկե, արցախցիները ծնված օրվանից դաստիարակվում են այդ ուղղությամբ, բայց այն պետք է դառնա պետական քաղաքականության հիմք։ Եվ կոնկրետ այդ նոր նախարարության տրամաբանությունը կամ նպատակն է լինելու ավելի զարգացնել և ավելի խորացնել։ Եվ այստեղ նաև մեծ է լինելու ոչ միայն Արցախում քարոզել ռազմահայրենասիրությունը, այլ նաև սփյուռքում, փորձել նաև Հայաստանի մեր հայրենակիցների հետ համապատասխան կապի ստեղծման կամ ինտեգրման արդյունքում ունենալ կուռ հայություն։ Առաջիկա տարիներին, որի գլխավոր նպատակն է լինելու հայկական խնդիրը, իսկ հայկական խնդրի մեջ արցախյան խնդիրը, ինձ թվում է, որ այս փուլում գլխավորն է»։
Ստեղծվելու է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, իսկ Նախագահի վերահսկողական ծառայությունը դառնալու է Պետական վերահսկողական ծառայություն։
Նա զգուշացրեց պետական ծառայողներին և պաշտոնյաներին, որ աշխատանքի թերացման դեպքում լինելու է համապատասխան վերաբերմունք. «Ծանոթ-բարեկամ-խնամի կապը պետք է վերանա։ Եվ այսօր ես հանձնարարել եմ աշխատակազմի նորանշանակ ղեկավարին բոլոր կառույցներում, որտեղ կա հարազատների ուղղակի ենթակայություն, կարճ ժամանակահատվածում՝ յոթնօրյա ընթացքում, լուծել այդ խնդիրը»։
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ