Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան. «Եվրոպական դատարանը հարյուր չէ՝ հազար անգամներ է ասել, որ երբ կա կալանավորված անձ, դատարանը ինչպիսի ջանասիրություն պետք է դրսեւորի»

Մայիս 26,2020 16:18

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի հետաձգվելուց հետո ԶԼՄ-ների հետ զրույցի ընթացքում լրագրողի դիտարկմանը, թե մեղադրող կողմը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին մեղադրում է դատական նիստերը ձգձգելու մեջ, ՀՀ 2-րդ նախագահի փաստաբանական խմբի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը պատասխանեց. «Կրկին ցանկանում եմ հիշեցնել, որ երկու ամսից ավելի դատական նիստերը չեն կայացել մեկ անձի պատճառով: Դա Աննա Դանիբեկյանն է: Խնդրում եմ, որ այդ հանգամանքին լրջագույն ուշադրություն դարձնեք: Դատախազներին խնդրեք՝ թող պարզաբանեն, թե մեր պատճառով քանի՞ դատական նիստ չի կայացել: Մենք կարող ենք համեմատել երկու ամիս դատական նիստեր ուղղակի չանելու իրավիճակի հետ: Կամ ավելի հետաքրքիր բան ասեմ: Դուք կհիշեք, որ նույն Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից արձակուրդ էր մեկնում: Եվ դա այն պարագայում, երբ նա գիտակցում էր, որ իր վարույթում կա կալանավորված անձ:

Եվրոպական դատարանը հարյուր չէ՝  հազար անգամներ է ասել, որ երբ կա կալանավորված անձ, դատարանը ինչպիսի ջանասիրություն պետք է դրսեւորի: Նորից եմ ասում եւ սա շատ հստակ եմ ուզում ընդգծել. ցանկացած առողջական ռիսկ, որը տեղի է ունենում, ու նաեւ պայմանավորված է կալանավորման հանգամանքով, պատասխանատուներից մեկը լինելու է Աննա Դանիբեկյանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031