ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանի անդրադարձը Ռուբեն Ռուբինյանի տարածած ապատեղեկատվությանը:
Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ամբիոնից մեղադրում է Էդմոն Մարուքյանին, որ պատմության մեջ մնալու է միայն դիմակ չկրելու կոչերով՝ անտեսելով Սահմանադրության դրույթների ուղղակի խախտման մատնանշումը և երկակի ստանդարտների կիրառման մեղադրանքները։ Ակնհայտ ապատեղեկատվություն տարածելով՝ պատգամավորը փորձում է հանրությանը մոլորության մեջ գցել, մինչդեռ Մարուքյանն ասում էր, որ պատգամավոր Գևորգ Պետրոսյանին չեն կարող դահլիճից հեռացնել դիմակ չկրելու համար՝ այն հակասահմանադրական է։
Իսկ պարոն Ռուբինյանին ուղղակի կարող եմ ասել, որ ի տարբերություն պարոն Մարուքյանի, ինքը չի հիշվելու ոչնչով։
Մի՛ բարդեք ձեր չաշխատելու կարողությունը քաղաքացիների և ընդդիմադիր ուժերի վրա։
Կարդացեք նաև
Մյուս կողմից մեղավորը դուք չեք, մեղավորը ձեզ այստեղ բերողն է։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն