«Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ պատրաստ է այս մեծամասնության հետ կառավարությունում աշխատել: Ես ինքս չեմ պատրաստվում, այդ առաջարկը ապաքաղաքական առաջարկ է: Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատել, դա ուղղակի աբսուրդի ժանրից է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե հակաճգնաժամանային կառավարություն են ուզում ստեղծել, հնարավոր է մաս կազմեն:
Խոսելով սահմանադրական հանրաքվեն չեղարկելու ու ԱԺ-ում հարցերը լուծելու մասին՝ Մարուքյանն ասաց, որ իրենք ժամանակին ասում էին, որ պետք չի այս ապօրինությանը ժողովրդին մասնակից դարձնել, իրենցից նեղանում էին. «Հիմա որոշել են ապօրինություն անել 88 հոգով: Ես չգիտեմ նախագիծն ինչի մասին է, կբերեն՝ կտեսնենք»:
Հարցին՝ ձեզ համար հարցեր չի՞ առաջացնում՝ ինչու են հիմա Վենետիկի հանձնաժողովի տեսակետի վրա հույս դնում, երբ կարճ ժամանակ առաջ քննադատում էին այդ հանձնաժողովին՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես հիշում եմ, որ Վահագն Հովակիմյանն ասում էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը ադամանդակուռ կաշառք է ստացել, հիմա պետք է ինքը հայտարարություն անի, քրգործ պետք է հարուցվի, կա՛մ Վահագն Հովակիմյանը պետք է դատվի՝ սուտ մատնության համար, կա՛մ Բուքիքիոն պետք է դատվի՝ Սերժ Սարգսյանից կաշառք վերցնելու համար: Հիմա Վահագն Հովակիմյանը բարդ կացության մեջ է, պետք է որոշի՝ ի՞նքն է դատվում, թե՞ Բուքիքիոն ու Սերժ Սարգսյանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ