Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան. «Կորոնավիրուսային վարակի օրական եռանիշ դեպքերի պայմաններում դատական նիստին ներկա է գտնվում 30-ից ավելի անձ եւ այդ հարցի պատասխանատուն տիկին Աննա Դանիբեկյանն է»

Մայիս 26,2020 15:16

Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուսի վարակ հայտնաբերվելու պատճառով Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է:

Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։ Բացի այդ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը լրագրողներին ասաց. «Ես առողջություն եմ ցանկանում մեր գործընկեր Ինեսսա Պետրոսյանին: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ փաստաբաններս մեր լիազորություններն իրականացնելիս այս ժամանակահատվածում, զերծ չենք ռիսկերից: Կարծում եմ, նաեւ հենց այսպիսի ռիսկերի կանխարգելման համար էր, որ խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դեռեւս 2020 թվականի մարտ ամսին հորդորել էր վերանայել խափանման միջոցների հարցը: Դա պատահական չէ, որովհետեւ եթե խափանման միջոցների հարցը վերանայված է լինում, դա նաեւ դատական նիստերի անցկացման որոշակի ավելի ապահով հնարավորություններ է ստեղծում: Փաստացի, մենք նախորդ դատական նիստում տեսել էինք, որ փաստաբան Կարեն Մեժլումյանը (Կարեն Մեժլումյանը Ինեսսա Պետրոսյանի ամուսինն է: Ա. Հ.) եկել էր: Եվ այս պայմաններում ենք մենք մեր գործունեությունը իրականացնում:

Եթե նկատեցիք, պաշտպանական կողմը, բացառությամբ, առավել քան հիմնավոր բացակայելու պատճառ ունեցող պարոն Մեժլումյանի, ներկայացել էր: Իսկ մյուս կողմից, երեւի թե նկատեցիք, թե ովքեր էին ներկայացել: Այլ կերպ ասած, միայն դատախազն էր ներկայացել: Այսպես կոչված, նույն դատավարությանը ներկա գտնվող այլ մասնակիցներից ոչ ոք չէր ներկայացել: Եվ ինձ համար հասկանալի չէ՝ ինչպե՞ս է ստացվում, որ ես կարող եմ ներկայանալ դատական նիստին, իսկ իրենք չեն կարող ներկայանալ: Մյուս կողմից ես նաեւ հասկանում եմ, որ մենք ունենք, իսկապես, արտառոց իրավիճակ: Մենք ունենք կորոնավիրուսային վարակի եռանիշ դեպքեր ամենօրյա ռեժիմով: Եվ այս դատական նիստին, փաստացի ներկա է գտնվում 30-ից ավելի անձ: Բայց այդ հարցի պատասխանատուն կրկին տիկին Աննա Դանիբեկյանն է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031