ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղադրելով ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանի ելույթի վերնագրի լուսանկարը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի պատասխանը ԱՆ Արսեն Թորոսյանին. «Ուզում եմ հիշեցնել պարոն Արսեն Թորոսյանին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Կարդացեք նաև