Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին գործող կառավարության անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն:
Նախագահը համատեղ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել գործադիր իշխանության անդամներին՝ նշելով, որ թեև նրանց մի մասն է ընդգրկվելու նոր կառավարության կազմում, բայց բոլորի փորձն ու գիտելիքները շատ կարևոր են լինելու պետականաշինության հետագա գործընթացին ծառայեցնելու համար:
Արայիկ Հարությունյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել նաև կառավարության կառուցվածքի մասին փոփոխություններն՝ ընդգծելով, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա:
Կարդացեք նաև
Նախագահի խոսքով՝ սահմանվել է կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) գյուղատնտեսության նախարարություն.
7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.
8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.
9) պաշտպանության նախարարություն.
10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.
11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.
12) քաղաքաշինության նախարարություն.
13) ֆինանսների նախարարություն:
Սահմանվել է նաև պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) բնապահպանության կոմիտե.
4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.
6) ոստիկանություն.
7) պետական եկամուտների կոմիտե.
8) պետական վերահսկողական ծառայություն:
Ա. Հարությունյանը տեղեկացրել է նաև, որ կառավարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ