Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ անդամ Սարո Մարտիրյանը՝ Ալֆորվիլի քաղաքապետի տեղակալ

Մայիս 26,2020 14:48

Կիրակի, Մայիս 24-ին տեղի ունեցավ Փարիզի արվարձաններից` հայաշատ Ալֆորվիլի նորընտիր քաղաքապետական խորհրդի անդամների պաշտոնի ստանձնման արարողությունը:

Քաղաքապետ դարձավ Լուք Քարվունաս, իսկ Սարո Մարտիրյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ:

Այս առթիվ իր ունեցած ելույթում Մարտիրյանը, հատկապես, ասաց. «41 տարիներ առաջ այս քաղաքը հյուրընկալեց մեր ընտանիքի անդամներին եւ առիթը տվեց դառնալու այն, ինչ ո՛ր եմ այսօր: Այժմ եկել է հերթը ինձ` վերադարձնելու Արֆորվիլին եւ  ծառայելու հանձնառությամբ ու անձնազոհությամբ:

Այս առթիվ շնորհակալ եմ իմ ծնողներին, որոնք Թուրքիայից եկան այստեղ, որպեսզի ես ունենամ աւելի լավ ապագա: Շնորհակալ եմ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության իմ ընկերներին իրենց աջակցության համար եւ հատուկ շնորհակալություն իմ տիկնոջ` Ֆլորա Հակոբյանին, որ նեցուկ եղավ ինձ` տնից իմ երկար բացակայություների ընթացքում:

Ես հպարտ եմ կրելու այս եռագույն ժապավենը: Ինչպես շատ հայեր, մենք կրողներն ենք Ֆրանսայի արժեքներին, պատմության եւ մշակույթին, որ դարձրել ենք մերը ու պահում ենք մեր հայկական ավանդույթների կողքին:

100% ֆրանսիացի, 100% հայ, ինչպես սիրում էր ասել Շարլ Ազնավուրը»:

Ալֆորվիլի մեջ է գտնվում Հայոց Եկեղեցին եւ կան փողոցներ Կոմիտասի եւ Միսաք Մանուշյանի անուններով:

Ալֆորվիլը քույր քաղաք է Աշտարակի հետ՝ 1993 թուականից, իսկ Օշականի հետ` 2001-ից:

ՍԴՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031