Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման հարցերով վտանգում եք ՀՀ-ի հեղինակությունը». Վլադիմիր Վարդանյանը՝ Մարուքյանին

Մայիս 26,2020 14:09

«Նախ, մեծ հարցական է՝ պարոն Մարուքյանն ունե՞ր լիազորություն նման հարց բարձրաձայնելու: Այո, արտահայտվել են կասկածներ, որ ես որոշ պետությունների կամ պետության հանդեպ կարող եմ օբյեկտիվ չլինել: Բայց այդ պետությունը տակավին ՀՀ-ն չէ»,-ԱԺ նիստում այսօր պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին, թե ինքը ԵԽ հանձնաժողովներից մեկում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում ԵԽ երկրներում մարդու իրավունքների խախտումների մասին զեկույցը չի կարող օբյեկտիվ կազմել, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Նա վստահեցրեց՝ ԵԽ-ում երաշխավորվել է, որ օբյեկտիվ է լինելու բոլոր 47 երկրների դեպքում եւ իր զեկույցում արձանագրելու է ցանկացած խախտում արտակարգ դրության պայմաններում. «Բայց նման հարցերը բերել ԱԺ եւ քննարկել այս ամբիոնից՝ վտանգելով ՀՀ-ի հեղինակությունը, կասկածի տակ դնելով որոշակի գործընթացներ…թող ընտրողը՝ ՀՀ քաղաքացին սա մեկնաբանի, ես չեմ մեկնաբանում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031