Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցավում եմ նման ունակությունների համար». Սուրեն Գրիգորյանը՝ Էդմոն Մարուքյանին

Մայիս 26,2020 13:38

«Պարոն Ռուբինյան, փոքր-ինչ սխալ կանխագուշակեցիք: Էդմոն Մարուքյանն ավելի շուտ կասի՝ ստիպում են դիմակ կրել, որ իրենց ձայնը լսելի չլինի»,-ԱԺ ամբիոնից այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը՝ նկատի ունենալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Հիշեցնենք՝ Մարուքյանն այսօր կասկածի տակ էր դրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անաչառությունը, երբ վերջինս դիմակ չկրելու համար նախազգուշացրել էր ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին: Էդմոն Մարուքյանը նկատել էր՝ նման դեպքերում Միրզոյանը նախազգուշացնում է, բայց երբ իր վրա ձեռք էին բարձրացնում, որեւէ մեկը նախազգուշացում չստացավ: Մարուքյանը նաեւ պնդել էր՝ ԱԺ նախագահը նախազգուշացնելու լիազորություն չունի, քանի որ արտակարգ դրությունը, ըստ սահմանադրության, ԱԺ-ի վրա չի տարածվում: «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ այսօր Մարուքյանի մոտեցումը խայտառակություն էր որակել:

Սուրեն Գրիգորյանը նշեց, որ սահմանադրությունում նման բան գրված չէ. «Պարետի որոշմամբ՝ նախատեսված է դիմակ կրելու պարտադիր լինելը: Այս պայմաններում վիճարկվում է, որ ԱԺ նախագահը դիմակ կրելու օրինական պահանջ է հնչեցնում: Օրինականը պոզով-պոչով է լինո՞ւմ՝ այն դեպքում, երբ օրենքով վարչական պատասխանատվություն է նախատեսված դիմակ չկրելու համար: Մյուս կողմից, սահմանադրությունն ասում է, որ արտակարգ դրության ժամանակ ԱԺ բնականոն աշխատանքը չի կարող խաթարվել: Եթե որեւէ մեկն այստեղ դիմակ կրելը համարում է ԱԺ-ի բնականոն աշխատանքի խաթարում, ցավում եմ իրավական նորմի նման մեկնաբանություն ունեցող մարդու ունակությունների համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031