Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները արդարություն են պահանջում. Guardian

Մայիս 26,2020 12:17

Բրիտանական The Guardian պարբերականն անդրադարձել է Բուդապեշտում 2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի սպանությանը, որի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 26-ին վճիռ է հրապարակելու: Հայցը ներկայացված է Ադրբեջանի և Հունգարիայի դեմ:

«Թեպետ այս ահասարսուռ դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, սակայն այն դեռ իմ հիշողության մեջ է… Մեզ համար կարևոր է, որ արձանագրվեն կոպիտ խախտումները, վերջ դրվի անօրինականությանն ու կանխվի հայերի հանդեպ ատելությունը»,-ասել է Հայկ Մակուչյանը՝ երկրորդ սպան, որին Սաֆարովը ևս ցանկացել է սպանել։

Պարբերականը հիշեցնում է, որ Մակուչյանն ու Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն այս գործով ՄԻԵԴ-ում հայցվորներն են, նրանք ֆինանսական փոխհատուցում չեն պահանջում երկու երկրների կառավարություններից: Նազելի Վարդանյանը՝ հայցվորների փաստաբանը, հայտարարել է, որ Մարգարյանների ընտանիքը պայքարում է հանուն արդարության:

Պարբերականը հիշեցնում է, որ 2012-ին Հունգարիան Սաֆարովի արտահանձնել է Ադրբեջանին, իսկ Հունգարիայի ՄԻՊ-ը հայտարարել է, որ իր երկիրը չի խախտել ոչ մի նորմ:

Պրոֆեսոր, Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը, որը եվրոպական ատյանում ներկայացնում է հայցվորների շահերը, պարբերականի հետ զրույցում ասել է, որ այսօրվա վճիռը կարող է նախադեպային դառնալ և լուրջ հետևանքներ ունենալ կալանավորների հետագա արտահանձնումների վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031