Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ անունը սկսեց հոլովվել, երբ մտան, իմ տունը խուզարկեցին, բայց դա էլ, ես ասացի՝ երեւի ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք էր». «Հրապարակ»

Մայիս 26,2020 12:23

Քաջարանում եւ Կապանում կիրակի օրվա լարված ու թեժ իրադարձություններից հետո երեկ համեմատաբար ավելի հանգիստ վիճակ էր։ Թեեւ Երեւանից Կապան մեկնած ոստիկանական ուժերը դեռ այնտեղ էին ու շարունակում էին հսկողություն իրականացնել քաղաքում։

«Ցույցեր չկան, ընդհանուր առմամբ՝ իրավիճակը հանդարտ է, բայց քաղաքում ոստիկանական ուժեր կան, անընդհատ շրջում են, ինձ դա է մի քիչ անհանգստացնում, որ կարող է մարդկանց հետ լրացուցիչ լարվածություն առաջանա»,- երեկ այս թեմայով մեզ հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

– Ի դեպ, այսօր (երեկ) պարզ դարձավ, որ Քաջարանի քաղաքապետը արձակուրդ է վերցրել, Դուք տեղյա՞կ եք, հնարավո՞ր է Դուք էլ գնաք արձակուրդ։

– Չէ, տեղյակ չեմ։ Ինչի՞ համար գնամ արձակուրդ, արտակարգ դրություն է, ի՞նչ արձակուրդ։

– Իսկ քաղաքական շահարկումների մասով ի՞նչ կասեք, քաղաքական պահ կա՞։

– Չեմ կարծում, էստեղ քաղաքականություն չէր, իրավական պրոցես էր՝ ավելի շատ։

– Այդ դեպքում Քաջարանի քաղաքապետի կամ Ձեր անունն ինչո՞ւ է հոլովվում։

– Դե, իմ անունը՝ ես չգիտեմ որ պահից է։ Իմ անունը սկսեց հոլովվել, երբ մտան, իմ տունը խուզարկեցին, բայց դա էլ, ես ասացի՝ երեւի ոստիկանության ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունք էր, որ մտան, իմ տունը խուզարկեցին, ինչ-որ բանի հետ կապված առարկաներ էին փնտրում։ Իսկ Քաջարանի քաղաքապետի մասով թող ինքը պատասխանի։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031