Կորոնավիրուսի համաճարակը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, խախտվել է տնտեսական հավասարակշռությունը։ Տնտեսության որոշ ճյուղերում ահռելի չափերով ավելացել է պահանջարկը, իսկ մի շարք ճյուղերում էլ պահանջարկի խիստ նվազում է նկատվում։
Այսպիսի անկանխատեսելի պայմաններում տնտեսվարողները քայլեր են ձեռնարկում, որպեսզի խուսափեն հնարավոր կորուստներից ու չհասնեն սնանկացման եզրին։ Սակայն իրավիճակի ամբողջ ծանրությունն ընկնում է շարքային աշխատակիցների վրա, որոնք կարող են մնալ առանց աշխատանքի։
Ինչքան էլ իշխանությունները փորձեն վարդագույն ակնոցներով հանրությանը ներկայացնել երկրի տնտեսական իրավիճակը, միևնույն է, քաղաքացիները սկսել են գիտակցել, որ իրադրությունը առավել քան լուրջ է։
Եվ եթե Հայաստանի տնտեսության լճացումը շարունակվի, ապա դրա բացասական հետևանքները կարող են անդառնալի լինել՝ հանգեցնելով ընդհուպ նոր արտագաղթի ալիքի։
Կարդացեք նաև
Պետք է հաշվի առնել, որ մեծաթիվ տնտեսվարող սուբյեկտներ վարկային պարտավորությունները կատարելու տեսանկյունից խնդիրների առաջ են կանգնելու, քանի որ լրանում է բանկերի կողմից տրամադրված վարկային արձակուրդների ժամկետը։
Իսկ կառավարության կողմից տրված անտոկոս վարկերը չեն ունենալու ակնկալվող արդյունքը, քանի որ տնտեսվարողները պետք է կարողանան ներկայիս պայմաններում շահույթ ստանալ, ինչը բարդ խնդիր է շատերի համար։
Այնպես որ, անհրաժեշտ է, որ կառավարությունը տնտեսական վերականգնմանն ուղղված նոր նախաձեռնություններով հանդես գա։
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: