Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյան. «Սյունիքը փակել է անպատժելիության էջը». «Հայկական ժամանակ»

Մայիս 26,2020 11:49

Սյունիքի մարզի Կապան քաղաքում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի շուրջ աղմուկը հրահրված էր որոշ ուժերի կողմից՝ ինչ-որ պրոցեսներ բորբոքելու համար, սակայն այդ ամենը թույլ չի տրվելու եւ կանխվելու է:

Անդրադառնալով Կապանի ոստիկանության առջեւ տեղի ունեցած բողոքի ակցիային եւ հակահեղափոխությունը Սյունիքից սկսելու կոչերին՝ մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց ծնունդով սյունեցի պատգամավոր Տիգրան Կարապետյանը եւ վստահեցրեց. «Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու»:

– Բողոքի ակցիայի ընթացքում հնչում էին նաեւ քաղաքական կոչեր: Ի՞նչ կապ ունեին այդ կոչերը, ինչո՞ւ էր քաղաքապետը հայտարարում, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նա հավանաբար նկատի ուներ, որ ինքը ոչ թե իշխող ուժի ներկայացուցիչ է, այլ նախկին իշխանությունների օրոք աշխատած եւ նրանց հայացքները կիսած անձ:

– Եթե նայենք, թե ովքեր էին կարծիքները հնչեցնում, ապստամբության կոչ անում եւ այլն, պարզ է, որ  մարդիկ փորձում էին քաղաքականացնել ակնհայտ իրավական գործընթացը: Վստահեցնում եմ ձեզ՝ որեւէ քաղաքական ենթատեքստ, դրդապատճառ եւ այլն այս քրեական գործի շրջանակներում չկա: Տեղի է ունեցել հանցագործություն, Քննչական կոմիտեն այն որակել է որպես առեւանգում, ծեծ եւ բռնության գործադրում, քրգործի շրջանակներում տեղի են ունեցել այդ ձերբակալությունները: Ինչ վերաբերում է շահարկումներին, թե Սյունիքի մարզի համայնքապետները մեր թիմի անդամ չեն եւ այլն, մի հուշում անեմ ընդամենը. հեղափոխությունից հետո Սյունիքի մարզում կատարված սուբվենցիոն ծրագրերը աննախադեպ մեծ են եղել եւ, հետեւաբար, եթե լիներ թիմերի բաժանման սկզբունք, նման հատկացումներ այդ համայնքներին չէին տրամադրվի: Այնպես որ վստահեցնում եմ՝ այստեղ իշխող ուժը որեւէ տարանջատում չի դրել:

– Ձեր կարծիքով այդ ամենը շարունակություն կունենա՞, հակահեղափոխության կոչերը կմարե՞ն, թե՞ դրանց հեղինակները կշարունակեն իրենց կոչերը՝ փորձելով դրանք կոչերի մակարդակից տեղափոխել իրականություն:

– Հիմա քրեական գործը Քննչական կոմիտեում է ու քննվելու է Երեւանում, այսինքն՝ Կապանում ակցիաների պատճառ արդեն չկա: Իհարկե, եթե մարդիկ ցանկանան իրենց ազատ կամքն արտահայտել՝ այդտեղ խնդիր չկա: Բայց եթե փորձ է արվելու հակաօրինական գործողություններ հրահրել, կազմակերպել, այդ ամենը կանխվելու է: Սյունիքից հակահեղափոխություն չի սկսվելու: ՀՀ իրավապահ համակարգը ամբողջապես տիրապետում է երկրում իրավիճակին եւ ցանկացած գործողություն, որը չի բխելու մեր օրենքներից եւ Սահմանադրությունից՝ շատ կոշտ արձագանքի է արժանանալու: Սյունիքը փակել է անպատժելիության էջը: Բոլոր հանցագործները պատժվելու են, Սյունիքում բդեշխության վերականգնում չի լինելու:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031