Լրահոս
Օրվա լրահոսը

Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր ողջ Հա­յաս­տանն է վե­րա­ծում ա­ղե­տի գո­տու. Սամվել Ֆարմանյան. «Ի­րա­տե­ս»

Մայիս 26,2020 11:11

«Ի­րա­տե­սի» հյուրն է ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր ՍԱՄ­ՎԵԼ ՖԱՐ­ՄԱՆ­ՅԱ­ՆԸ։

Հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով ստեղծ­ված ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կը, ըստ Ձեզ, կա­ռա­վա­րե­լի՞ է։ Հաշ­վի առ­նե­լով վա­րա­կի տա­րած­ման այ­սօր­վա տեմ­պե­րը, ին­չի՞ առջև կա­րող է եր­կի­րը կանգ­նել։

-Հա­յաս­տա­նը կանգ­նած է մո­տա­լուտ ազ­գա­յին ա­ղե­տի շե­մին։ ՈՒ այս ա­մե­նը մի մար­դու իշ­խա­նու­թյան ար­դյուն­քում, ո­րը խոս­տա­ցել էր վե­րաց­նել ա­ղե­տի գո­տին։ Ար­դյուն­քում Նի­կոլ Փա­շի­նյանն այ­սօր ողջ Հա­յաս­տանն է վե­րա­ծում ա­ղե­տի գո­տու։ Թշ­նա­մին ու օ­տար նվա­ճո­ղը երևի մեր երկ­րի հետ այս­պես օ­տա­րա­վա­րի ու ան­պա­տաս­խա­նա­տու կեր­պով չէին վար­վի։ Այ­սօր գնում ենք հենց այս ուղ­ղու­թյամբ։ Վա­րա­կի տա­րած­ման վի­ճա­կագ­րու­թյու­նը և իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­չա­կան ա­պաշ­նոր­հու­թյունն այդ մա­սին են խո­սում։ Նա­յե՛ք վա­րա­կի տա­րած­ման վի­ճա­կագ­րու­թյա­նը, մահ­վան ցու­ցա­նիշ­նե­րին, այս ա­մե­նի օ­րա­կան դի­նա­մի­կա­յին։ Ի­րա­վի­ճա­կը ոչ միայն բա­ցար­ձակ վե­րահս­կե­լի չէ իշ­խա­նու­թյան կող­մից, այլև ար­դեն ա­նի­րա­տե­սա­կան էլ է սպա­սել, որ գոր­ծող կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է ինչ-որ հրաշ­քով այն վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նել։ Բար­ձի­թո­ղի ու կա­տա­րյալ քաո­տիկ ի­րա­վի­ճակ։ Տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, որ ժո­ղո­վուրդն իր ինք­նա­պահ­պան­ման ան­խախտ բնազ­դով շատ ա­վե­լի ար­դյու­նա­վետ կկա­րո­ղա­նար պայ­քա­րել հա­մա­վա­րա­կի դեմ, ե­թե ընդ­հան­րա­պես չլի­նեին կա­ռա­վա­րու­թյունն ու նրա հա­կա­սա­կան և ման­կա­միտ պահ­ված­քը։ Ա­վե­լին, ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, գրանց­ված ու դեռ գրանց­վող մա­հե­րը բա­ցա­ռա­պես գոր­ծող իշ­խա­նու­թյուն­նե­րի խղ­ճին են։ ՈՒ դեռ գա­լու է ժա­մա­նա­կը, երբ այս ա­մե­նը փաս­տարկ­ված կեր­պով, թղ­թա­պա­նակ­նե­րի վե­րած­ված, դառ­նա­լու է Նի­կոլ Փա­շի­նյա­նի հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյունն ա­պա­ցու­ցող քրեա­կան գոր­ծե­րի նյութ և խոր­հր­դա­րա­նա­կան ու այլ հանձ­նա­ժո­ղով­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյան ա­ռար­կա։

Վար­չա­պե­տը խոս­տո­վա­նեց, որ կո­րո­նա­վի­րու­սի հար­ցում «մեր գոր­ծե­րը լավ չեն»։ Բա­ցի փաստն ար­ձա­նագ­րե­լուց, ի՞նչ պի­տի հետևեր դրան։

-Մա­մուլն ու պա­րե­տա­տան գրա­սե­նյակ­նե­րը հեղ­եղ­ված են տար­բեր մաս­նա­գի­տա­կան ա­ռա­ջարկ­նե­րով, առ­կա է հա­ջող­ված հա­մաշ­խար­հա­յին փորձ, կա կու­տակ­ված գի­տե­լիք։ Պետք էր ի սկզ­բա­նե չդրսևո­րել նման հան­ցա­վոր ամ­բար­տա­վա­նու­թյուն և լսել մարդ­կանց, ո­րոնք ի­րե­նից խե­լոք են։ Այ­սօր­վա կա­ռա­վա­րու­թյան կազ­մում ևս նման մար­դիկ կան։ Ողջ տա­րա­ծաշր­ջանն այ­սօր ար­դեն խո­սում է «վրա­ցա­կան հրաշ­քից», թե ինչ­պես մեր հարևան երկ­րին հա­ջող­վեց նման դրա­կան ար­դյունք գրան­ցել։ Ե­րեկ ար­դեն այդ երկ­րում, ո­րի բնակ­չու­թյունն ու չափ­սե­րը մո­տա­վո­րա­պես հա­մադ­րե­լի են Հա­յաս­տա­նի հետ, ար­ձա­նագր­վել է վա­րա­կի ըն­դա­մե­նը մեկ դեպք։ Թե չէ, քա­նի՞ կո­պեկ ար­ժի Նի­կոլ Փա­շի­նյա­նի նման ար­ձա­նագ­րու­մը, թե մեր գոր­ծե­րը լավ չեն։ Դա ա­մեն մի քա­ղա­քա­ցի ա­ռանց նրա ա­սե­լու էլ շատ լավ հաս­կա­նում է։ Բայց հա­նուն ճշ­մար­տու­թյան մի բան էլ ար­ձա­նագ­րենք. Նի­կոլ Փա­շի­նյա­նը վա­ղուց ա­պա­ցու­ցել է, որ ին­քը ու­նակ չէ որևէ հար­ցում, որևէ ուղ­ղու­թյամբ հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու։ Նա պրո­ֆե­սիո­նալ քան­դա­րար է, մեծ աղմ­կա­րար ու նույն­քան մեծ խառ­նա­կիչ։ Իսկ հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րում հա­ջո­ղու­թյան չես հաս­նի ո՛չ քան­դե­լով, ո՛չ աղմ­կե­լով ու ո՛չ էլ մեծ խառ­նակ­չու­թյամբ։ Սա է ի­րա­կա­նու­թյու­նը։ ՈՒ ե­թե վար­չա­պե­տի պաշ­տո­նում միա­միտ հայ­տն­ված մար­դը մեկ բան կա­րող է ա­նել (ի­րա­կա­նում օգ­նե­լու երկ­րին, գո­նե փոր­ձե­լու խու­սա­փել վե­րա­հաս ազ­գա­յին ա­ղե­տից), դա րո­պե ա­ռաջ հրա­ժա­րա­կա­նի դի­մում գրելն է, ո­րով հնա­րա­վո­րու­թյուն կտա երկ­րին` փոր­ձել դուրս գալ ստեղծ­ված ա­ղե­տա­լի ի­րա­վի­ճա­կի ճի­րան­նե­րից։

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031