Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի «ռազբորկաները» սովորական հանցագործություն են, որը տեղում էլ կարող էին քննել. «Հրապարակ»

Մայիս 26,2020 11:04

ՀԱԿ ներկայացուցիչ, Մեղրու ՆԳ վարչության նախկին պետ Դավիթ Մաթեւոսյանը հարցին, թե ինչ է կատարվում Սյունիքում, ասաց․ «Ճիշտն ասած՝ շատ հետաքրքրված չեմ, բայց համայնքների ղեկավարները մեծամասամբ շարունակում են մնալ այն մարդիկ, որոնք նախկին հանցավոր ռեժիմի հետ համագործակցել են, այնպես որ, չեմ զարմանում որեւէ քրեական հետապնդումից»:

Ազատամարտիկ, Մեղրու մաքսատան նախկին պետ Աշոտ Մինասյանն էլ կարճ մեկնաբանեց. «Էդ հանցագործությունները տենց չի, էլի: Մարդ ծեծելով չեն ասում՝ գնա, վիզ վերցրու, որ հանցագործ ես դու: Տանում են, ստուգում են, պարզում են, նոր են էդ բառն օգտագործում: Թե չէ, էն գլխից մարդուն ծեծելով տանում են, սիրուն չի»:

Ըստ սյունեցիների շրջանում տարածված վարկածի, իրենց համայնքապետերին ուզում են ստիպել, որ «մուծվեն», իշխանությունը պատրաստ է կարճել քրեական վարույթները՝ ահռելի գումարների դիմաց միայն: «Բոլոր քրեական գործերը հարուցում են ու պահում են այնքան, որ մարդիկ համաձայնեն Նիկոլին ծառայել»,- ասաց մեկ այլ սյունեցի՝ Քաջարանի քաղաքապետի շրջապատից:

Նախկին բարձրաստիճան ոստիկաններից մեկն էլ, ով ժամանակին համակարգել է Սյունիքի ոստիկանության աշխատանքը, կարծում է, որ Սյունիքի «ռազբորկաները» սովորական հանցագործություն են, որը տեղում էլ կարող էին քննել: «Գործը հարուցել են ՀԿԳ-ում: Պիտի անընդհատ տանեն մարդկանց, բերեն, ի՞նչն է խանգարում, որ ՔԿ տեղական ապարատը քննի: Կոմիտեն վստահություն չունի՞ իր տեղական ապարատի նկատմամբ: Դա պարզ իրավիճակ է: Բռնությունների փաստով պարտադիր պետք է քրեական գործ հարուցեին, ոչ թե բավարարվեին ծառայողական քննությամբ, ինչպես արեցին նաեւ Գավառում: Սխալ էր»:

Ինչո՞վ եք բացատրում, որ սյունեցիները հակամարտության մեջ են ոստիկանության հետ, Սիսիանում եղան դեպքեր, հիմա էլ՝ Կապանում: «Այսօր տեղերում էլ քաղաքապետեր, համայնքապետեր, ավագանիներ՝ ամեն մեկն իր շահն ունի, ու ամեն հարց գցում են ոստիկանության վրա, ոստիկանությունն անընդհատ առաջին պլան է ընկնում ու նեգատիվ վերաբերմունքի է արժանանում: Կոնկրետ Քաջարանում միշտ շատ խճճված շահեր կան, որոնք հիմնականում կապված են կոմբինատի հետ»,- պատասխանեց նախկին պաշտոնյան:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031