Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան շատ վարակվեն և շուտ առողջանան, այնքան լավ». համաճարակաբան Արարատ Մկրտչյան. «Ժամանակ»

Մայիս 26,2020 10:19

Առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան Արարատ Մկրտչյանը դիտարկմանը, թե չնայած այն հանգամանքին, որ այսքան ֆինանսական միջոցներ են ծախսվում վարակի դեմ պայքարելու համար, կառավարությունը տարատեսակ միջոցառումներ է իրականացնում, սակայն վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, արձագանքեց.

«Ինչքան շատ վարակվեն և շուտ առողջանան, այնքան լավ. այդ վարակվածների 90 %-ը ոչ մի գանգատ չունի և ոտքի վրա շատ հեշտ տանում է վիրուսը: Ես ընդհանրապես դեմ եմ այդ վիճակագրության հրապարակմանը, դա շատ անիմաստ բան է և մարդկանց մոտ ավելորդ սթրես է առաջացնում:

Այս օրերին հրապարակվող ցուցանիշները հիվանդացության պիկն է և արդյունքն է հանրային սննդի օբյեկտների վերաբացման, որովհետև մեր քաղաքացիները սոցիալական պատասխանատվություն չունեն ու անտարբեր վերաբերմունք են ցուցաբերում, ինչը, միանշանակ, շատ սխալ է: Հըլը գնացեք ու Կասկադի, Սարյան փողոցի վրայի սրճարաններում նստած մարդկանց նայեք, իրար քիթ-քթի տված նստած են ամբողջ օրը:

Գուցե պարադոքսալ հնչի, բայց մյուս կողմից էլ չենք կարող իզոլացնել մեզ, սպանել մեր տնտեսությունն ու մարդկանց առանց աշխատանքի թողնել, սոված կոտորել, այլ պետք է սովորենք կորոնավիրուսի հետ ապրել այնպես, ինչպես բազմաթիվ այլ վիրուսների ու հիվանդությունների հետ են մարդիկ տարիներ շարունակ ապրում, դրա համար էլ աշխարհը սահմանափակումների թուլացման և աստիճանաբար վերաբացման է գնում»:

Արարատ Մկրտչյանի գնահատմամբ՝ այսօր մոտ 400 հազարի հասնող ասիմպտոմ վարակակիր կա Հայաստանում, որոնց որքան շուտ հայտնաբերեն ու թեստավորեն, այնքան լավ:

Դիանա ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031