Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ժամը 17։00-ի թողարկումը երեկ սկսվել է ոչ այնպես, ինչպես նախկինում։ Մեկնաբան Հայկ Նավասարդյանը բժշկական պաշտպանիչ դիմակով է եթեր մտել եւ մինչեւ օրվա լուրերը հաղորդելը հայտարարել, որ Առաջին ալիքում եւս արձանագրվել է կորոնավիրուսի նոր ենթատեսակով վարակման դեպք։
Մեկնաբանը հավելել է, որ չնայած կանխարգելիչ բազմաթիվ միջոցառումներին՝ դեպքը հայտնաբերվել է եւ իրենց ու գործընկերների առողջությունը պահպանելու նպատակով ուղիղ եթեր են մտնելու դիմակով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում