Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ար­դեն օ­րա­կան շուրջ 500 վա­րա­կա­կիր ու­նե­նա­լու պա­րա­գա­յում խո­սել իշ­խա­նու­թյան վե­րահս­կո­ղու­թյան մա­սին, աբ­սուրդ է. «Իրատես»

Մայիս 26,2020 08:30

Ոչ մի ընդ­դի­մա­դիր ուժ չէր կա­րող այ­սօր­վա իշ­խա­նու­թյան ողջ դեմ­քը հան­րու­թյա­նը այն­պես ցույց տալ, ինչ­պես հա­մա­վա­րակն ա­րեց։ Կո­րո­նա­վի­րու­սը շատ դա­ժան վար­վեց ու ըն­դա­մե­նը 2 ամ­սում իշ­խա­նու­թյան կա­ռա­վար­ման ա­պաշ­նոր­հու­թյունն ամ­բող­ջու­թյամբ ջրի ե­րես դուրս բե­րեց։ Ու Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը, ո­րի հիմ­քը նախ­կին­նե­րին թի­րա­խա­վո­րելն է և նրան­ցով հան­րու­թյա­նը վա­խեց­նե­լը, չկա­րո­ղա­ցավ կռիվ տալ վի­րու­սի դեմ, մաշ­վեց ու են­թարկ­վեց նրան։ Ար­դեն օ­րա­կան շուրջ 500 վա­րա­կա­կիր ու­նե­նա­լու պա­րա­գա­յում խո­սել իշ­խա­նու­թյան վե­րահս­կո­ղու­թյան մա­սին, աբ­սուրդ է։ Ար­դեն ոչ մի կերպ հնա­րա­վոր չէ վի­րու­սա­կիր­նե­րի թի­վը նվա­զեց­նել, ու­րեմն ի՞նչ են ա­նում պա­րե­տա­տու­նը, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ողջ իշ­խա­նու­թյու­նը։ Կող­քից հետևում է, անպ­տուղ նիս­տեր է ա­նում, կե­ռաս է հա­վա­քում, ան­միտ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով մի­ջազ­գա­յին սկան­դալ­ներ հրահ­րում, հե­տո նսե­մա­ցած նե­րո­ղու­թյուն խնդ­րում, հա­սա­րա­կու­թյան վրա «մու­նաթ» գա­լիս։

Որ­քան պի­տի շա­րու­նակ­վի այս ա­մե­նը, բարդ է ա­սել, ո­րով­հետև Նի­կոլ Փա­շի­նյանն այդ­քան հեշտ իշ­խա­նու­թյու­նը չի թող­նի ու հե­ռա­նա։ Քա­նի դեռ կա նրան սա­տա­րող թե­կուզ տա­սը մարդ, նա ա­մեն ինչ կա­նի, որ մնա։

Իշ­խա­նա­փո­խու­թյան հա­մար ընդ­դի­մա­դիր ուժ այ­սօր չկա, կան ան­հատ­ներ, ո­րոնց շուրջ հա­մախմ­բում ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար ժա­մա­նակ է պետք։ Ա­սել է՝ քիչ է հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ այ­լընտ­րան­քա­յին ուժ կա­րող է ա­րագ ձևա­վոր­վել ու տա­պա­լել այ­սօր­վա իշ­խա­նու­թյա­նը։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031