Այս տարվա մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակը կրկին անցկացրեց իր հերթական խոշոր զորավարժություններից մեկը, որի ընթացքին «Ռազմինֆոն» հետևել է, և այս զորավարժության դեպքում ևս կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները:
Այս զորավարժությունը տեղավորվում էր Ադրբեջանում անցկացվող վարժանքների ընդհանուր տրամաբանության մեջ և պատրաստվածության, սցենարների մշակման ու խաղարկման ավելի մեծ պատկերի առանձին մասն էր:
Տարվա ընթացքում Ադրբեջանում անցկացվում է 3-4 խոշոր զորավարժություն, որտեղ խաղարկում են թիկունքային ուժերի կամ կենտրոնական ենթակայության զորամասերի աջակցությամբ առաջնագծային կորպուսների հարձակման դրվագներ: Պայմանավորված առաջնագծային կորպուսների տեղակայման վայրից՝ այդ առանձին վարժանքները ենթադրում են նաև հարձակման ուղղություն:
Ադրբեջանի բանակը (չհաշված Նախիջևանը) ունի առաջնագծային 3 կորպուս: 1-ին կորպուսը տեղակայված է Արցախի հյուսիսարևելյան և արևելյան սահմաններին, 2-րդը՝ Արցախի արևելյան և հարավարևելյան սահմաններին, իսկ 3-րդ կորպուսը՝ Արցախի հյուսիսային և ՀՀ արևելյան սահմաններին:
Կարդացեք նաև
Տվյալ զորավարժությանը ներգրավված հիմնական ցամաքային միավորը 2-րդ կորպուսն էր, ինչը ենթադրում է Արցախի արևելյան և հարավարևելյան սահմանների ուղղությամբ հարձակողական գործողությունների խաղարկում: Սրանից, սակայն, չի հետևում, որ Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը այստեղ զորավարժություն անցկացնելով կենտրոնացած է այս ուղղության վրա, կամ առանձնահատուկ դեր է հատկացնում:
Նման զորավարժություններ խաղարկվում են բոլոր ուղղություններով, օրինակ՝ այս տարվա մարտին անցկացված խոշոր զորավարժության հիմնական ցամաքային միավորը 1-ին կորպուսն էր, որը, ինչպես արդեն նշեցինք, տեղակայված է Արցախի հյուսիսարևելյան սահմանների ուղղությամբ: Ավելին՝ գրեթե նույնն էր պատկերը նաև անցյալ տարի, երբ մայիսի 20-24 զորավարժություն էր ընթանում 2-րդ կորպուսի կազմով:
Օրերս ավարտված զորավարժությանը 2-րդ կորպուսից ներգրավվել էին ինչպես առաջնագծին անմիջապես մոտ տեղակայված, այնպես էլ երկրորդ էշելոնի՝ առաջնագծի պահպանությամբ չզբաղվող մոտոհրաձգային զորամասեր: Դրանցից բացի՝ ներգրավվել էին կորպուսի «մասնագիտացված» զորամասերը, օրինակ՝ հրետանային ստորաբաժանումներ և տանկային առանձին գումարտակներ, որոնք մշտական տեղակայման վայրից երթով շարժվել էին առաջնագծին մոտ՝ շուրջ 10 կմ խորությամբ տեղակայված զորավարժարան՝ Ֆիզուլիի ուղղությամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: