Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. Մեր սխալը հետևյալն է՝ մենք գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին

Մայիս 25,2020 22:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում անդրադարձավ հարցին, թե ո՞րն է մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում։

«Իմ եզրակացությունը այն է, որ ըստ էության, մեր սխալը, որը կարելի է կոնկրետ ձևակերպել հետևյալն է, որ մենք գուցե չափից ավելի մեծ վստահություն ենք տածել մեր սիրելի հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին։ Որովհետև մեր հաշվարկը հետևյալն է՝ երբ որ որևէ մեկը չվարակվելու համար կանխարգելիչ գործողություններ է ձեռնարկում, ի վերջո այդ կանխարգելիչ գործողությունները ձեռնարկում է ինչի՞ համար։ Ի վերջո՝ ոչ կառավարության համար, ոչ վարչապետի համար, ոչ պետական կառավարման համակարգի համար, այլ առաջին հերթին՝ ինքն իր համար։ Եվ հետևաբար՝ մեր ամբողջ ռազմավարությունը եղել է այն, որ մենք ինչ-որ մի ժամանակաշրջան մարդկանց ներկայացնենք իրավիճակի լրջությունը, այդ ժամանակաշրջանում որոշակիորեն ընդլայնենք մեր առողջապահական համակարգի հզորությունները, որից հետո գնանք բացման և մարդկանց կարողանանք ներկայացնել 100 տոկոսին ձգտող երաշխիքներ, որոնց պարագայում իրենք կխուսափեն կորոնավիրուսով վարակվելուց»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ պետք է շարունակել վստահել քաղաքացիների անհատական պատասխանատվության գործոնին. «Հետազոտությունների, քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ կա ընդամենը երեք կանոն, որոնք մեզ, ձեզ կերաշխավորեն կամ 95 տոկոսով կերաշխավորեն կորոնավիրուսով վարակվելուց։ Առաջինը՝ չախտահանած ձեռքերով դեմքին ուղղակի չդիպչել, երկրորդը՝ կրել դիմակ բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է դիմակ կրել, և առանց դիմակի որևէ հաղորդակցության մեջ չմտնել ուրիշ մարդկանց հետ։ Առանց դիմակի զրուցել միայն այն պարագայում, եթե համոզված ենք, որ պահել ենք առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն։ Եվ բացի այս տնտեսական գործունեության համար սահմանված կանոնները, որոնք սահմանվել են սպասարկման ոլորտի, առևտրի ոլորտի, արտադրության ոլորտի համար։ Եվ մեր ամբողջ ռազմավարությունը և ընկալումը հենց դա է, որ մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է, որ պետք է բերի այս կորոնավիրուսի համաճարակի հաղթահարմանը»։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/247416619654122

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031