Կորոնավիրուսով հիվանդացության դեպքերն օր օրի ավելանում են, համաճարակաբանական վերլուծություններով այդ աճը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նաեւ լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ, քանի որ նաեւ մարզային լաբորատորիաներ են ընդգրկվել այս գործընթացում։
Այս մասին այսօր կառավարության մամուլի կենտրոնում ասաց առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:
Նրա խոսքով՝ դեպքերի ստանդարտ բնորոշումը, որն այս կիրառում են՝ նմուշառումները, կասկածելի դեպքերի հայտնաբերումը, բավականին մեծ շրջանակ են ներառում.«Հիմք ընդունելով մեր փորձը, հիմք ընդունելով ռիսկերի գնահատման եւ արագ արձագանքման մեր համակարգը՝ իհարկե ունենք լայն աշխարհագրական տարածվածություն, ունենք օջախայնություն՝ ընտանեկան դեպքերի մակարդակով, ունենք օջախայնություն կազմակերպ հաստատությունների՝ առանձին տնտեսվարող սուբյեկտներում արձանագրված դեպքերի մասով, եւ ունենք դեպքեր, ցավոք սրտի, մեր իսկ կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում, երբ կազմակերպված մեկ միջոցառումը հետագայում փոքր ձնագնդից դառնում է ավելի մեծ, եւ ունենում ենք նույնիսկ տվյալ քաղաքում կազմակերպված միջոցառման շարունակությունը այլ քաղաքում, այլ մարզերում՝ ձեւավորելով նոր օջախներ, եւ այսօր ունենք նմանատիպ թվային պատկեր»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ