ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը չի բացառում, որ կորոնավիրուսի համավարակի նոր օջախ կարող է դառնալ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը:
Թորոսյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ արդյոք հնարավոր է Սեւան քաղաքից հետո հաջորդ օջախը Քաջարան քաղաքը լինի՝ հաշվի առնելով երեկվա բազմամարդ ցույցը, Թորոսյանը պատասխանեց. «Ոչինչ բացառել կամ հաստատել այս պահին չեմ կարող: Բայց, իհարկե, հնարավոր է, որովհետեւ տեսանք ակտիվ շփումներ, մարդիկ կային, որոնք առանց դիմակների էին, առանց սոցիալական հեռավորության պահպանման, ինչը կարող է հիմք հանդիսանալ նոր օջախի ձեւավորման»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ